Tuesday, February 1, 2011

Թուրք պաշտոնյայի «հուզումնալից տուրը» դեպի Կարսի հայտնի հուշարձան

HayNews.am. 1-2-2011- Իրեն «անհիմն ցեղասպանության պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջող թուրքական ժխտողական կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը լրագրողների համար «հատուկ տուր» է կազմակերպել դեպի Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից «այլանդակ» որակված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: Այս մասին հայտնում է Hyetert-ը:
Գյուլբեյը լրագրողների ուշադրությոնը հրավիրել է այն բանի վրա, որ հուշարձանը կառուցվել է Կարսի այն հատվածում, որտեղ ավելի շատ են հայկական եկեղեցիները և կան հայերի գերեզմաններ: Ապա թուրք պաշտոնյան հոխորտացել է, որ «իրենք ի սկզբանե դեմ են եղել բարեկամության հուշարձան ունենալուն, և ամեն ջանք ներդրել են՝ խափանելու հուշարձանի կառուցումը»:
Ստահակն այսքանով չի բավարվել, և հուզումնալից տոնով հայտարարել է, որ «հուշարձանի քանդումից հետո խեղճ ու կրակ, անմեղ թուրքերի հոգիներին, ովքեր անմարդկայնորեն սպանվել են հայերի կողմից, հանգստություն կիջնի»:

No comments: