Tuesday, February 1, 2011

Սարգիս Լոլեի գերեզմանի վերականգնումը` դիվիդենտ Թուրքիայի համար

Aysor.am. 1-2-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը խոսեց Թուրքիայում հայտնի ճարտարապետ Սարգիս Լոլեի գերեզմանի վերականգնման շուրջ, որը նախաձեռնել է թուրքական կողմը:
Բանախոսը նշեց, որ Լոլե ընտանիքը, ինչպես Պալյանների ընտանիքը, հայտնի ճարտարապետների ընտանիք է եղել Թուրքիայում 18-19-րդ դարում: Այժմ թուրքերը դիմել են Լոլե ընտանիքի սերունդներին, որոնք ապրում են Հալեպում և Լիբանանում` վերականգնելու իրենց նախահոր գերեզմանը:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, վերջին 5-6 տարում Թուրքիայում նկատելի է նոր միտում, ըստ որի, Թուրքիան ներակայացվում է որպես բազմամշակութային քաղաքակրթության կենտրոն և այդ շրջանակներում Ստամբուլում 2010թ.-ին տեղի են ունեցել տարբեր ցուցահանդեսներ` նվիրված հայ ճարտարապետներին:
Սակայն, թուրքագետի համոզմամբ, թուրքական այս միտումը նպատակ ունի դիվիդենտներ շահել համաշխարհային հասարակության աչքին: Այդպիսի քաղաքականություն որդեգրելով` թուրքերը փորձում են լուծել ևս մեկ խնդիր, այն է` Թուրքիան ներկայացնել բազմակրոն, բազմամշակութային երկիր, որը բոլոր քաղաքակրթությունների ժառանգորդն է:

No comments: