Tuesday, February 15, 2011

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը փակվե՞լ է

News.am. 14-2-2011- Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները չեն պատասխանում զանգերին եւ հրաժարվում են շփվել մամուլի հետ:
Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, դեսպանատան հետ հեռախոսով կապվելու բոլոր փորձերն անհաջող են անցել, քանի որ ներկայումս Իսրայելի դեսպանատունը չի գործում: Ինքնապատասխանիչը խնդրում է հույժ կարեւոր հարցերով կապվել «0557755015» հեռախոսահամարով, սակայն այն չի պատասխանում:
Դեսպանատան փակվելու պատճառները չեն հաղորդվում:
Իսրայելի դեսպան Միխայել Լավոն Լոտեմը, իր հերթին, հաստատել է դեսպանատան փակ լինելը: Նրա խոսքով, գործունեության դադարեցումը ունի տեխնիկական բնույթ:

No comments: