Tuesday, February 15, 2011

ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ-ի` Հարավային Կովկասում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու ջանքերին

News.am. 14-2-2011- ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ-ի` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու ջանքերին: Մասնավորապես, ժողովրդավարացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ բարեխիղճ պետական կառավարման, նաեւ «Արեւելյան գործընկերության» ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Իեն Քելլին` պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հարցին:
Քելլին Միացյալ Նահանգների անունից մեկ անգամ եւս կոչ է արել կատարել 2008թ. օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված հրադադարի մասին պայմանագրի կետերը:
«Չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը»,- ասել է Իեն Քելլին.

No comments: