Saturday, February 5, 2011

ՄԻՆՉԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉՎԵՐԱՆԱ

Պաշտպանության բանակի հետ աշխատանքներում եւ, ընդհանրապես, նրա նկատմամբ վերաբերմունքում պետք է զերծ մնալ ձեւականություններից ու կեղծիքից: «Ես խորապես համոզված եմ, որ հատկապես անցած տարվա դեպքերը տեղի են ունեցել ոչ միայն զինված ուժերի հրամանատարության բացթողումների, այլ նաեւ իմ ու ձեր` պարտականությունները ոչ լիարժեք կատարելու հետեւանքով, որովհետեւ այստեղ նույնպես ձեւականությունն է տեղ գտել մեր կյանքում»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ և հավելել` “Ձեւականությունն ու անտարբեր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ անթույլատրելի է”, քանի որ, ըստ նախագահի, “դա չի նպաստում ոչ երկրի զարգացմանը, ոչ էլ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը, հատկապես` մեր երկրի դեպքում, որի հարեւանն ամեն օր ու ժամ հայտարարում է հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին”:
Բակո Սահակյանը խոսել է նաեւ զինված ուժերում տեղ գտած բացասական երեւույթների մասին՝ ավելի կոնկրետ կաշառակերության եւ հափշտակությունների: «Եվ մինչեւ այս երեւույթները չվերանան՝ մենք ձեզ հետ միասին պետք է դադարենք երազել մեր հաջողությունների մասին: Նման պայմաններում բանակը ներուժ չի ունենա հակառակորդին ջախջախելու համար, եւ եթե խուսափում ենք այդ ճշմարտությունից, ապա շարունակում ենք մեր կեղծ կյանքը` դրանով սրբապղծելով մեր զոհված ընկերների հիշատակը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

No comments: