«ԱԶԳ» , 12-02-2011- «Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել», «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, փաստում է Միացյալ Նահանգներում գործող հեղինակավոր Janes Intelligence հետազոտական կենտրոնի վերջին վերլուծությունը:
«Նավթից եւ բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս քվոն», ընդգծում է կենտրոնը` մանրամասնելով. «Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն մտադիր է 2011 թվականին անվտանգության եւ ռազմական ոլորտին հատկացնել 3.1 միլիարդ դոլար, ինչը վեց անգամ գերազանցում է նույն ոլորտին Հայաստանի տրամադրած գումարի չափը»: «Այդուամենայնիվ, չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զգալի ֆինանսական առավելությանը, ադրբեջանցի սպաների աշխատավարձի առավելությունը հայ գործընկերների նկատմամբ չնչին է», փաստում է վերլուծությունը եւ ընդգծում. «Ռազմական ոլորտում պաշտոնական Բաքվի կատարած ծախսերի մեծ մասը ուղղվում է անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր ռազմատեխնիկայի ձեռքբերմանը»:
Վերլուծելով կողմերի տնօրինած ռազմական հնարավորությունները` հետազոտական կենտրոնը փաստում է, որ զրահամեքենաների թվով երկու բանակներից որեւէ մեկը մյուսի նկատմամբ էական առավելություն չունի: Փաստելով, որ Ադրբեջանը առավելություն ունի Հայաստանի նկատմամբ թե՛ զինվորների թվաքանակի, թե՛ բյուջեի, թե՛ սպառազինությունների ավելացման տեսանկյունից, Janes-ը միաժամանակ ընդգծում է. «Այդուամենայնիվ, պարզ չէ` արդյոք պաշտոնական Բաքուն կկարողանա այս քանակական առավելությունը վերածել որակականի եւ էականորեն փոխել իրավիճակը ռազմադաշտում»:
Այս հարցում, ըստ հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանների, Ադրբեջանի համար մարտահրավեր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի` ռազմական գործողությունների համար առավել բարենապաստ աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի հետ Հայաստանի կնքած ռազմական դաշինքը, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակը սեփական երկրի ներսում:
«Այս բոլոր հանգամանքները չեն բացառում Ղարաբաղի շուրջը ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այդուամենայնիվ, կողմերի ունեցած սահմանափակ հնարավորությունները եւ միջազգային համայնքի դիրքորոշումը խնդրի նկատմամբ սահմանափակում են իրադարձությունների զարգացման նման սցենարը», եզրափակում է Janes Intelligence-ը:

No comments:
Post a Comment