7or.am. 11-2-2011- «Հայացք» ակումբում մեկնաբանելով ՀՀ խորհրդարանը երկպալատանի դարձնելու վերաբերյալ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե հայտարարությունն հիմա է արվել՝ հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումից հետո, քանի որ դա Սփյուռքում համարվում է գլխավոր թեմա, և ամեն անագամ թեման հետ է բերվելու։
Այդ իսկ պատճառով վերոնշյալ հայտարարությամբ քայլ է արվել Սփյուռքին հասկացնելու, որ ՀՀ իշխանությունները Սփյուռքի հետ լավ հարաբերությունների մեջ են լինելու, նույնիսկ ՀՀ ներքաղաքական կյանքում մասնակցություն ունենալու հնարավորություն են տալու։
-Կարծում եմ, որ գաղափարը շատ վատն է։ Կարծում եմ, որ երկպալատանի խորհրդարան Հայաստանում ստեղծելու գաղափարն ուղղակիորեն քաղաքական որևէ հաշվարկի վրա հենված չէ, դա պոպուլիստական քայլ է։ Կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե երկպալատանի խորհրդարան, Հայաստանին անհրաժեշտ է լավ Սփյուռքի նախարարություն, նախարար, Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական լծակներով օժտված մարմիններ, որոնք Սփյուռքի մեր հայրենակիցներին թույլ կտան ներգրավել բավական մեծ տնտեսական կառույցի մեջ, այլ ոչ թե, ինչպես մինչ այսօր, փող վերցնել և ուրիշ ոչինչ թույլ չտալ,-ասել է Արամ Կարապետյանը։
Նա նշել է, թե սոսկ պոպուլիզմ է կառավարման համակարգի մեջ ներգրավել և ասել, որ այսուհետ որոշումներ են կայացնելու մարդկանց, ովքեր ապրում են այլ երկրում, ՀՀ ներքաղաքական կյանքում որևէ ձևով ներառված չեն և տեղյակ չեն ամբողջական գործընթացներին։
-Իրենց օգուտը կլիներ, եթե լիներ Համաշխարհային հայկական բանկ, ստեղծվեր Սփյուռքի նախարարությանը կից արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որտեղ իրենք կունենային արտոնություններ և այլն,-ընդգծել է նա։

No comments:
Post a Comment