Thursday, February 10, 2011

Համանախագահները Բաքվում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան) վաղը կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Բերնար Ֆասյեն։
Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում որևէ մեկանաբանություն անել այցի առնչությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում էին ունեցել համանախագահների հետ։

No comments: