Thursday, February 10, 2011

Pia.az. Ադրբեջանական իշխանությունները ԱՄՆ-ից վիրավորված են

Panorama.am. 10-2-2011- Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հայտնել էին, որ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան իր հավատարմագրերն է հանձնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
«Pia.az»-ն այդ կապակցությամբ գրում է, որ մինչ այժմ արտասահմանյան բոլոր երկրների` Ադրբեջանում նշանակված դեսպանների հավատարմագրերն ընդունվել են Ադրբեջանի նախագահների կողմից, և առաջին անգամն է, որ ԱՄՆ-ի պես երկրի հանդեպ պաշտոնական Բաքուն իր վերաբերմունքն արտահայտում է նախարարի մակարդակով:
Հարցի հետ կապված` «Pia.az»-ին արած մեկնաբանություններում փորձագետները միասնական կարծիք են հայտնել, որ իրականում դրանով Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է դիվանագիտական լեզվով հայտնել ԱՄՆ-ին, որ վիրավորված է:
«Իսկ վիրավորվելու համար պատճառները բավարար են: Վերջինն այն էր, որ Բրայզայի` Ադրբեջան ժամանելու հաջորդ օրը ԱՄՆ մամուլը խստորեն քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնում է «Pia.az»-ը:

No comments: