Thursday, February 10, 2011

Ինչու՞ միջնորդներն Արցախ չեն մեկնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելի Արցախ: Այդ մասին «Ազատությանն» ասել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` որպես պատճառ նշելով եղանակային վատ պայմանները:
Երևանից միջնորդներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու` հանդիպելու Ադրբեջանի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում մի շարք հանդիպումներ ունեցան մեր երկրի ղեկավարության` նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պնախարար Սեյրան Օհանյանի հետ:

No comments: