Saturday, February 5, 2011

ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԲԱՐԿԱՑԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՎՐԱ

«Լրագոիր» 4-2-2011- ԱՄՆ սենատորները, ի պատասխան հակաօդային պաշտպանության համակարգը Թուրքիայի տարածքում տեղադրելու հարցում թուրքական խորհրդարանի առաջ քաշած նախապայմանների, առաջարկել են ռադարները տեղադրել Վրաստանի տարածքում: Նման առաջարկով նախագահ Օբամային է դիմել 4 սենատոր:
Նշենք, որ Թուրքիան համաձայն է ռադարները տեղադրել պայմանով, որ դրանցով ստացված տեղեկատվությունը ամերիկացիները չպետք է տրամադրեն Իսրայելին: Մյուս նախապայմանն այն է, որ Իրանը, որի դեմ էլ ուղղված է հակաօդային պաշտպանության համակարգը, դուրս բերվի սպառնալիքների ցանկից:
Foreign Policy-ի մեկնաբանը գրում է, թե այդ առաջարկի իրագործման հավանականությունը չնչին է թեկուզ այն պատճառով, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ:

No comments: