Saturday, February 5, 2011

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

Երեւան. 4-2-2011- Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության մոտ այս պահին տեղի է ունենում ակցիա՝ ի զորակցություն Եգիպտոսի ժողովրդի։
Դեսպանատան ներկայացուցչին է հանձնվելու նամակ՝ ուղղված Կահիրեի Ազատության հրապարակում իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին։
Ըստ մասնակիցների, ակցիայի նպատակն է բողոքի ձայն բարձրացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ սանձազերծված բռնությունների կապակցությամբ։

No comments: