Monday, February 14, 2011

Թուրք գործարարներն իրենք են հարձակվել հայ երիտասարդների վրա

HayNews.am. 14-2-2011- Թրքական CIHAN գործակալությունը հայտնել էր, թե իբր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայ երիտասարդները ծեծել են թուրք գործարարներին: Իրականում, սակայն, ինչպես հայտնում են Լիբանանի հայ համայնքի մեր աղբյուրները, միջադեպի մեղավոր են միայն և միայն թուրք գործարարները: Վերջիններս քաղաքի կենտրոնում գտնվող «Պիել» սրահում թուրքական արտադրության ցուցահանդես են կազմակերպել, որի ժամանակ մի քանի տասնյակ հայ երիտասարդներ լիբանանյան արտադրությունը խթանելու բովանդակությամբ բուկլետներ են բաժանել:
«Աջակցենք լիբանանյան տնտեսությանն ու արտադրողին», «Մերժենք լիբանանյան հարցերում թուրքական միջամտությունը» քաղաքակիրթ կոչերին ի պատասխան, թուրք մի քանի գործարարներ սկսել են նյարդայինն շարժումներ անել և հարձակվել հայ երիտասարդների վրա: Որպես հետևանք` տեղի է ունեցել ծեծկռտուք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հայ երիտասարդներն արժանի հակահարված են հասցրել թուրքերին, միջադեպի հրահրողները ստացել են մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքին միջամտել են տեղի իրավապահները, որոնք, սակայն, հարձակվողներին պատժելու փոխարեն, բերման են ենթարկել մի քանի հայ երիտասարդների: Հայ համայնքից HayNews-ին հայտնում են, որ երիտասարդներին առաջիկա ժամերին ամենայն հավանականությամբ ազատ կարձակեն:

No comments: