Thursday, February 10, 2011

Հայկական բիզնեսը փախչում է դեպի Վրաստան

News.am. 10-2-2011- Վրաստանի հանրային ռեեստրի ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն այդ երկրում հայ գործարարների թվի մասին; Ըստ այդմ՝ 2010 թ. հունվարի 1-ից Վրաստանում գրանցվել են Հայաստանի 100 տնտեսվարող սուբյեկտներ։
Վրացական լրատվամիջոցները դա որակել են որպես «հայկական ընկերությունների զանգվածային փախուստ դեպի Վրաստան»։
Վրաստանում գրանցված հայկական ընկերություններից 70-ը ՍՊԸ-են, 3-ը՝ մասնաճյուղ, 24-ը՝ անհատ ձեռնարկատեր։ Կան նաեւ մի քանի ոչ առեւտրային կազմակերպություններ:
Նշենք, որ հայկական մամուլում համառ խոսակցություններ են պտտվում, որ իր բիզնեսը դեպի Վրաստան է տեղափոխում նաեւ հայտնի օլիգարխ Հրանտ Վարդանյանը։

No comments: