«Լրագիր» 10-2-2011- Թերեւս շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանը շտապում համոզել կամ պարտադրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որպեսզի այն հայտարարի նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Այն, որ Սերժ Սարգսյանը շտապում է, վկայում է փաստը, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ին եւ Բարգավաճ Հայաստանին է ներկայացրել մի նոր նախաձեռնություն: ՀՀԿ-ն այդ երկու կուսակցություններին առաջարկում է ստորագրել խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիան գործակցությունը շարունակելու հուշագիր:
Ինչի՞ց է վախենում կամ տագնապում Սերժ Սարգսյանը, որ խորհրդարանի ընտրությունից ավելի քան մեկ տարի առաջ հանդես է գալիս այդպիսի առաջարկով, որի ենթատեքստում է նաեւ նախագահի ընտրությանն իր թեկնածությունը սատարելը: Ըստ երեւույթին, նրա մոտ մտավախություն կա, որ եթե նա խորհրդարանի ընտրությունից հնարավորինս առաջ չենթարկեցնի Բարգավաճ Հայաստանին, կարող է ձեռքից ընդհանրապես բաց թողնել ամբողջ կառավարման համակարգը եւ խորհրդարանի ընտրությանը հաջորդելիք նախագահի ընտրությունը:
Օրինաց երկիրն արդեն իսկ հայտարարել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին: Այլ բան սպասել պետք էլ չէր: Այդ կուսակցությունը վաղուց արդեն վերածվել է ՀՀԿ կցորդի:
Իսկ ահա Բարգավաճ Հայաստանի նախագահ Գագիկ Ծառուկյանը համառորեն դիմադրում է: Այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկել է կնքել խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիան պահպանելու հուշագիր, թերեւս վկայում է, որ Սերժ Սարգսյանն այդքան էլ հույս չունի Գագիկ Ծառուկյանից սատարման մասին հայտարարություն լսել փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարում:
Չի բացառվում սակայն, որ այդօրինակ հուշագրի ստորագրումը փոխզիջում լինի Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Այդպիսով, ԲՀԿ առաջնորդը մի կողմից ուղղակի հայտարարած չի լինի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, իսկ մյուս կողմից էլ համակարգին ցույց կտա նրա հանդեպ լոյալությունը եւ նրա առաջնորդությունն ընդունելը:
Բայց, այդ հուշագրի ստորագրումն իրականում ոչ թե արդյունավետ կամ “չարյաց փոքրագույն” փոխզիջում, այլ լուրջ վրիպում կլինի ԲՀԿ համար: Բանն այն է, որ այդպիսով ԲՀԿ-ն կարող է կորցնել այն ամբողջ հանրային, ինչպես նաեւ վարչական ռեսուրսը, որն այժմ այդ կուսակցությանն ուժ է տալիս եւ դարձնում ՀՀԿ-ին մտահոգող լուրջ գործոն:
Եթե կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր նպատակը խորհրդարանի ընտրությանը 50+1 տոկոսի հասնելն է, ապա այդ ընտրությունից ավելի քան մեկ տարի առաջ ՀՀԿ-ի հետ հետընտրական կոալիցիայի մասին հուշագրի ստորագրումը հանրային այն շրջանակներում, որտեղ ԲՀԿ-ն ընկալում են ՀՀԿ այլընտրանք, մեղմ ասած չի հասկացվի: Մարդկանց մոտ այդժամ բնական հարց կառաջանա, թե ուրեմն ինչ տարբերություն ում ընտրել, եթե վերջում, միեւնույն է, նույն կոալիցիան է լինելու, եւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ ընտրության արդյունքը չտեսած պայմանավորվում են դրանից հետո անելիքի մասին: Նույն չհասկացվածությունը կլինի նաեւ վարչական այն ռեսուրսի շրջանում, որը ձանձրացել եւ հոգնել է ՀՀԿ-ից, բայց խուսափելով ընդդիմությունից, կարող է այս կամ այն կերպ ծառայել ԲՀԿ-ին: Բանն այն է, որ այդ ռեսուրսի մոտ էլ կվերանա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի տարբերությունը, ինչը կչեզոքացնի ԲՀԿ օգտին աշխատելու այդ մարդկանց մոտիվացիան:
Այլ կերպ ասած, առաջարկելով ԲՀԿ-ին հուշագիր, Սերժ Սարգսյանը փաստացի փորձում է տանել Գագիկ Ծառուկյանի ոտքի տակի հողը, ինչը թերեւս նշանակում է, որ ՀՀԿ առաջարկը Գագիկ Ծառուկյանի համար կլինի ոչ թե փոխզիջում, եւ նույնիսկ զիջում, այլ պարզապես կորուստ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment