Tert.am. 11-2-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր տեսակետը հայտնեց Սերժ Սարգսյանի Մյունխեն կատարած այցի վերաբերյալ։
«Ավստրալիայի արտգործնախարարի և Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումների ընթացքում միգուցե Wikileaks-ի հայկական դոսյեի ապագա հրապարակման հետ կապված խնդրանքներ էին։ Իմ ունեցած տվյալներով՝ Wikileaks-ի մոտ գտնվում են փաստաթղթեր, որոնք Հայաստանի բանկային և արտասահմանյան բանկային համակարգերի միջև կատարված գործարքների պատճեններն են։ Ես չգիտեմ՝ Wikileaks-ը (իսկ համաշխարհային հանրության մեջ կարծիք կա, թե Wikileaks-ի հետևում կանգնած են ԱՄՆ որոշակի շրջանակներ), կհրապարակի այդ նյութերը, թե՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ Wikileaks-ում գտնվում է բավականաչափ մեծ քանակությամբ բանկային փաստաթղթեր, որոնք այդ թվում վերաբերում են Հայաստանից գնացող գործընթացներին»,– ասաց Արամ Կարապետյանը։
Անդրադառնալով Wikileaks-ի՝ Հայաստանին վերաբերող վերջին հրապարակումներին՝ Կարապետյանն ասաց. «Վարդան Այվազյանի մասին գրում են, նա Wikileaks-ին դատի չի տալիս…»։
Բանախոսը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում գնալով առաջնային դեր է ստանձնելու ներտնտեսական փոխհարաբերությունների խնդիրը, և այդ առումով էլ ավելի է կարևորվում այդ փաստաթղթերի բացահայտումը։
Արամ Կարապետյանի կարծիքով՝ Wikileaks-ի հայկական դոսյեն մինչև վերջ բացված գնալու է։ «Այդ թվում, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է, որ ամեն ինչ գալու է հոկտեմբերի 27–ի գործին»,– ասաց Արամ Կարապետյանը։

No comments:
Post a Comment