Thursday, February 10, 2011

Երևանում անգիտակից վիճակում հայտնաբերվել է իրանցի մի երիտասարդ

Tert.am. 10-2-2011- Փետրվարի 9-ին ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1993թ. ծնված Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

No comments: