Thursday, February 3, 2011

Փորձագետ. «Իրանի հանդեպ նոր արգելքները ռազմական հարվածին ուղղված քայլ է»

Diplomat.am. 3-2-2011- Թեհրանի քաղաքական կյանքում առկա բոլոր քաղաքական իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պաշտոնական Իրանի դիրքորոշումը չի փոխվել, բայց, այնուամենայնիվ, Իրանի հանդեպ նոր պատժամիջոցները արդյունքում կարող են հանգեցնել ռազմական հակամարտության, - գտնում է Հասարակա-քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
«Իրանական կողմը կոշտ դիրքորոշում է զբաղեցնում և չի պատրաստվում փոխզիջման գնալ, ինչը բացարձակապես անընդունելի է, քանի որ փոխզիջումը պետք է երկուստեք լինի, - ասել է Եվսեևը:

« Մյուս կողմից, ԵՄ-ն նույնպես հակաիրանական կոշտ դիրքորոշում է զբաղեցրել` Ֆրանսիան և Գերմանիան կողմ են հանդես եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին: Բայց յուրաքանչյուր նոր պատժամիջոց` դա ռազմական հարվածին ուղղված քայլ է»:

No comments: