Thursday, February 3, 2011

«Արազ Օզբիլիսը երբեք չի խաղա Թուրքիայի հավաքականում»

Aysor.am. 3-2-2011- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախապատրաստվում է փետրվարի 9-ին Կիպրոսում Վրաստանի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը: Անդրադառնալով խաղին նախապատրաստության թեմային` այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ շարունակվում են բանակցությունները հոլանդական «Այաքսի» հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի հետ:
«Վերջերս Հոլանդիա էր մեկնել ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը: Նա խոսել է Արազի հետ: Բացառվում է, որ Օզբիլիսը խաղա Թուրքիայի հավաքականում: Պարզապես հիմա նա Հոլանդիայի ազգային թիմում խաղալու հնարավորություն ունի և պետք է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հստակություն մտցնի իր պլաններում: Բայց ֆուտբոլիստն էլ, նրա հայրն էլ հայրենասեր մարդիկ են, և ես չեմ բացառում, որ Արազը կժամանի մեր հավաքականի ճամբար և կմասնակցի Վրաստանի ընտրանու հետ տեղի ունենալիք ստուգողական հանդիպմանը»,- նշեց ՀՖՖ նախագահը:

No comments: