Panorama.am. 9-2-2011- «Պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չունի»,-ի պատասխան նախօրեին Wikileaks-ի ռուսաստանյան գործընկեր «Русский Репортер» կողմից Հայաստանի վերաբերյալ հրապարակված նյութերի մասին հարցին, որոնց մի մասը հեղինակը ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է, նման պատասխան տվեց ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը:Նա նաև ներկայացրեց պետքարտուղարության դիրքորոշումը, որ գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում Wikileaks-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաև պետությունների միջև հարաբերությունների վրա:
«Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հրապարակված նյութերի իսկությանը, ապա Թ. Ջահուկյանն ընդգծեց. «Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա ձևավորվում է պետությունների արտաքին քաղաքականությունը: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment