Saturday, February 5, 2011

Պետք է հիշել` Ղարաբաղում արդեն նոր սերունդ է մեծացել. ԵԱՀԿ նախագահ

HayNews.am. 4-2-2011- «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ես զգացի, որ Ռուսաստանն իսկապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ»,-ըստ Regnum-ի, Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
«Իրավիճակն ավելի է շիկանում, իսկ «խոշոր խաղացողներից» ոչ ոք պայթյուն չի ցանկանում: Այն հանդիպումները, որոնք պարբերաբար լինում են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահների միջև, և որոնց մասնակցում է նաև ռուսաստանյան ղեկավարությունը, ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման առումով որոշակի քայլեր արվում են»,-ասել է ԵԱՀԿ նախագահն ու հավելել.
«Պետք է հիշել, որ տարածաշրջանում նոր սերունդ է արդեն մեծացել, և հակամարտությունը դարձել է առավել դժվար լուծելի: Բայց ես չեմ ասում, որ չեն լինի քայլեր: Գարնանը ես ծրագրել եմ այցելություններ թե’ Հայաստան, և թե’ Ադրբեջան»,-նշել է Աժուբալիսը:

No comments: