Saturday, February 5, 2011

Խամենեի. Իրանն այլևս բենզին չի ներմուծի

Tert.am. 4-2-2011- Իրանը փետրվարի 11–ից բենզինի ներմուծման կարիք չի ունենա, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ասել է Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
Նրա խոսքերով՝ Արևմուտքն էմբարգո դնելով Իրանին բենզին մատակարարելու վրա սպասում էր երկրի ներսում դժգոհության առաջացման և իրանցի ժողովրդի հակակառավարական ելույթներին։ Սակայն Իրանն օգտագործում է իր ներքին ռեսուրսները և այլևս կարիք չունի բենզին ներմուծել, ասել է Համենեին IRIB պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Այաթոլայի խոսքերով՝ մոտակա ժամանակները Իրանը մտադիր է բենզինի արտահանում սկսել։

No comments: