Thursday, February 10, 2011

ԱՄՆ-ի եւ Վրաստանի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Ադրբեջանի ԱԳ նախարարին

News.am. 9-2-2011- Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Վրաստանի նորանշանակ դեսպաններ Մեթյու Բրայզան եւ Թեյմուրազ Շարաշենիձեն փետրվարի 9-ին իրենց հավատարմագրերի պատճեներն են հանձնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
Բրայզան իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանում նշանակվելու առթիվ: Նշելով ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացման լայն պոտենցիալը` դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, ասված է ադրբեջանական ԱԳՆ մամուլի հաղորդագրության հետ:
Թեյմուրազ Շարաշենինձեն, հանձնելով հավատարմագրերի պատճեներն, ասել է, թե ջանքեր կգործադրի վրաց-ադրբեջանական կապերի խորացման ուղղությամբ:

No comments: