Thursday, February 3, 2011

«Թուրքիայում բազում լուրջ խնդիրներ կան, իսկ Էրդողանը Եգիպտոսին խելք է սովորեցնում». DPA

HayNews.am. 3-2-2011- Գերմանական DPA գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Եգիպտոսի վերաբերյալ արած հայտարարություններին, փոխանցում է քրդական Firat գործակալությունը:
«Թուրքիայում շարունակվում են ցուցարարների դեմ բռնությունները, մարդու իրավունքների ոտնահարումը: Քրդական հարցը նույնպես լուծված չէ, իսկ Էրդողանը Եգիպտոսին խելք է սովորեցնում»,-նշված է DPA-ի վերլուծականում:
«Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վիճակը ծանր է, մամուլի ազատության մակարդակը ցածր է, մի քանի հեղաշրջումներ են կազմակերպվել, Աթաթուրքի բարեփոխումները բռնությամբ են իրագործվում»,-այսպես է բնութագրել գերմանական լրատվամիջոցը Թուրքիային:

No comments: