Thursday, February 3, 2011

Ռ. Մուրադյան «Եթե թուրքերը դա անելով իրենց լավ են գգում, դա խոսում է ավելի շատ մանկամտության, քան այլ բանի մասին»

Panorama.am. 3-2-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը և Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը խոսելով թուրք հաքերների գործողությունների մասին, անդրադարձան նաև հնարավոր հակահարված տալու և նման քայլերից պաշտպանված լինելու հարցերին:
«Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանի փոխանցմամբ, կայք կոտրելը քրեական հանցագործություն է և, եթե հայկական կողմը պատասխան համարժեք քայլեր ձեռնարկի, ապա դա կլինի քրեորեն պատժելի արարք:
«Եթե թուրքերը դա անելով իրենց լավ են գգում, դա խոսում է ավելի շատ մանկամտության, քան այլ բանի մասին, քանի որ բոլորիս էլ պարզ է, որ այդ վեբ կայքերը կվերականգնվեն, իրենց գրածներն էլ կջնջեն: Իրենք ուզում էին ստանալ PR քայլ և ստացան: Դրանից հայոց ցեղասպանության հարցը չի դադարելու արծարծվել: Այս ամենում հակահարված խոսքն ուղղակի սխալ է կիրառել, այլ հարց է ճիշտ պաշտպանության խնդիրը»,- նշեց Ռուբեն Մուրադյանը:

Ըստ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի, նման դեպքերում պետք է ուժեղացնել հայկական տեղեկատվական դաշտի անվտանգությունը և մասնագետները պետք է ավելի աչալուրջ լինեն:

No comments: