«168 ժամ» թերթը գրում է.
«Նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որևէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու: Այդ մասին tert.am-ին երեկ ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրեն ինչ-որ երիտասարդ է մոտեցել, ներկայացել որպես նախագահի նստավայրի աշխատակից և ասել է, որ «ՀՀ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից»` Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել իր հետ և առանձնազրույց ունենալ:
No comments:
Post a Comment