«ԱԶԳ», 26-03-2011- Շփման գծում զինադադարի խախտման դեպքերի հաճախացման առթիվ փորձագիտական հանրության կողմից երկու վարկած է շրջանառվում. կամ Ադրբեջանի նախագահն այդ կերպ փորձում է չեղարկել Սոչիի հանդիպման պայմանավորվածությունները, կամ նա ուղղակիորեն չի վերահսկում բանակը:
Վարկածներից յուրքանչյուրն էլ գոյության իրավունք ունի: Այդուհանդերձ, խիստ ուշագրավ է, որ «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթը մի վերլուծականով փորձել է պարզել, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Իլհամ Ալիեւը «բանակում տիրող իրավիճակը շտկելու համար»:
Բանն այն է, որ, ինչպես թերթին է հաջողվել իմանալ, «արդեն մեկ շաբաթ է, ինչ նախագահի անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիեւը ռազմաճակատային գոտում է»:
Նա «այնտեղ է գործուղվել նախագահի անմիջական հանձնարարությամբ եւ տեսչական ստուգումներ է անցկացնում զորամասերում` պարզելու զինծառայողների մահվան պատճառները, ուսումնասիրելու նրանց կենցաղային պայմանները»:
Թերթը գրում է, որ այդ ամենը հնարավոր էր համարել «խորհրդականի հերթական շրջայց, եթե վստահելի աղբյուրներից հայտնի դարձած չլիներ, որ Վահիդ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հարաբերությունները լարվել են, եւ ուժերի հարաբերակցությունը երկրորդի օգտին չէ»:
Մասնավորապես, որպես սեփական վարկածի վկայություն, թերթը գրում է, որ վերջերս մինչ այդ ՊՆ համակարգում աննշան պաշտոն զբաղեցնող` Վահիդ Ալիեւի հարազատ եղբայր Վիդադի Ալիեւը «կայծակնային արագությամբ առաջ է քաշվել եւ նշանակվել ներքին զորքերի հրամանատարի տեղակալ ու ստացել գնդապետի զինվորական կոչում»: Վերջինիս նախընթաց շրջանի որեւէ առաջխաղացում, ըստ նույն աղբյուրի, «մշտապես խոչընդոտվել է Սաֆար Աբիեւի կողմից»:
Պաշտպանության նախարարի դիրքերի թուլացման եւս մեկ ապացույց է, որ Իլհամ Ալիեւը շատ կոպիտ է վերաբերվել նրա հետ` փետրվարի 20-ին 7 զինվորի սպանության դեպքին նվիրված խորհրդակցության ժամանակ: Այդ մասին հայտնի է դարձել նույն միջոցառման մասնակիցներից, որոնք էլ ենթադրել են, որ «պաշտպանության նախարարն ստացել է վերջին նախազգուշացումը»:
Հնարավոր է, որ գլխավոր ռազմական խորհրդականի շրջայցը ճակատային գոտի ունի բոլորովին այլ իմաստ, քան այդ մասին խոսվում է նույնիսկ ընդդիմադիր կուսակցության կողմից վերահսկող լրատվամիջոցում:
Ամեն դեպքում, սակայն, խնդրի էությունը դրանից գրեթե չի փոխվում. Իլհամ Ալիեւին պաշտպանության նախարարի կողմից ներկայացվող զեկուցագրերն ու իրավիճակի գնահատականները չեն բավարարում: Եվ նա փորձում է բանակի հարցում կողմնորոշվել նաեւ իր խորհրդականի միջոցով:
Իսկ որ վերջին ժամանակներս ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի ու ավելի համառորեն է շրջանառվում Սաֆար Աբիեւի հավանական պաշտոնանկման թեման, կարծես վկայում է, որ Ադրբեջանում լուրջ ներքաղաքական քննարկումներ են սկսվել ոչ միայն զուտ իրավիճակից ելք փնտրելու, այլեւ ավելի արմատական, գուցե թե նաեւ «պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրություն կատարելու» թեմայով:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment