«Ինձ համար ցավ է, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում տարբերել Պահքի խորհուրդը և դիետան, դրանք բոլորովին տարբեր բաներ են և մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Մենք Պահք պահում ենք ոչ թե պարզապես նիհարելու, այլ մեր հավատքը զորացնելու և մեր հոգևոր կյանքն ավելի ամրացնելու, հարստացնելու նպատակով: Կենդանական, ցանկալի կերակուրներից հրաժարվելով` մենք փորձում ենք մեր մարմնի ցանկությունները զսպել»,-ընդգծեց տեր Եսային:
Քահանայի խոսքով, Պահքի իմաստը ոչ միայն որոշակի սննդատեսակներից հրաժարվելն է, այլ` այն սննունդը, որից դու հրաժարվել ես պետք է տաս աղքատներին։ Նշենք, որ Մեծ Պահքը սկսվել է մարտի 7-ից և կավարտվի ապրիլի 23-ին:
Քահանան, խոսելով Սուրբ Զատկի տոնի մասին, նշեց, որ Սուրբ Զատիկ տոնը համընկել է Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի օրվա հետ: Այս տարի այն նշվելու է ապրիլի 24-ին:
«Չեմ կարծում, որ այստեղ մեծ խնդիր կա: Իրականում Ցեղասպանությունը սգի օր չէ միայն, այն իր մեջ պարունակում է նաև հայ ժողովրդի հաղթանակը և հարության խորհուրդը: Այս իմաստով այդ օրը մեկ անգամ ևս կամրագրենք մեր հավատքը հաղթանակի նկատմամբ»:
Նա նշեց, որ այդ օրը կհամատեղվեն երկու կարևոր հաղթանակներ` ազգային և հոգևոր:
Քահանայի խոսքով, այստեղ առկա է մեկ խնդիր: «Հարության տոնին հոգեհանգիստ մատուցել չի կարելի: Սակայն, քանի որ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ապա կարծում եմ, որ Մայր Աթոռը հատուկ հրահանգներ կտա և հատուկ որոշում կկայացնի, թե ինչպես վարվենք»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:

No comments:
Post a Comment