HayNews.am. 23-3-2011- Թուրքիայում քրդերը նորից ոտքի են ելել` պաշտպանելու իրենց ոտնահարված իրավունքները: Բազմահազարանոց նստացույցեր են տեղի ունենում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթմանի և Մարդինի նահանգներում: Ըստ քրդական «Ֆըրաթ» գործակալության, նստացույցի մասնակիցների թիվն անցնում է 50 հազարը:
Նստացույցին մասնակցում են նաև Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական կուսակցության` «Խաղաղության և ժողովրդավարության» նախագահ Սելահեթթին Դեմիրթաշն ու «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» նախագահ Ահմեթ Թյուրքը:
Քրդերը բողոքում են իրենց իրավունքների ոտնահարումից և իրենց նկատմամբ կիրառվող բռնություններից: Ցուցարարներից ոմանք հանդես են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին աջակցող կոչերով:

No comments:
Post a Comment