Thursday, March 24, 2011

Շատ լավ կլինի, որ կողմերն առաջ շարժվեն ու վավերացնեն Արձանագրությունները. Մարի Յովանովիչ

Tert.am.23-3-2011- Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների օրակարգում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։
Ըստ դեսպանի՝ սահմանները պետք է բացվեն երկու երկրների միջև, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել, գործունեություն ծավալել, հաղորդակցվել։ «Շատ լավ կլինի, որ երկու կողմերն էլ առաջ շարժվեն ու վավերացնեն Արձանագրությունները։ Մենք շարունակում ենք քաջալերել երկու երկրներին այդ հարցում»,– հայտարարեց ԱՄՆ դեսպանը։
Նա նշեց, որ քանի դեռ բաց չէ հայ–թուրքական սահմանը, իրենք փորձում են իրականացնել միջսահմանային ծրագրեր, որոնց արդյունքում երկու հասարակությունների ներկայացուցիչներն այցելում են միմյանց, շփվում, ծանոթանում։


No comments: