«ԱԶԳ», 24-03-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին տեղի ունեցավ միջադեպ, որը տագնապահար արեց թուրքերին: Ստամբուլում անցկացվող «Բարեփոխումների լիդերները» գագաթաժողովում ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ «համատեղության կարգով» Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Գորը ցուցադրեց բնապահպանական սլայդ-շոու, որում արդեն 2090 թվականին Թուրքիան կլիմայական բարեփոխումների հետեւանքով վերածված է համատարած անապատի...
Մեզ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Թուրքիան 80 տարի հետո: Փոխարենը հայտնի է, դուր է գալիս դա մեզ, թե ոչ, ժամանակակից Թուրքիան տնտեսապես ու քաղաքականապես դինամիկ զարգացող պետություն է եւ ստիպում է իր հետ հաշվի նստել նաեւ համաշխարհային գործերում: Համենայն դեպս, Մոսկվայում անցկացված ռուս-թուրքական բանակցություններում ռուսները հատկապես էներգետիկայի հարցերում չէին կարող անտեսել գործընկերոջ իրական ճնշման լծակները:
Հայաստանում էլ լավ գիտեն, որ ռուս-թուրքական առեւտրատնտեսական համագործակցությունն արդեն տեւական ժամանակ մեծ վերելք է ապրում եւ նշագծված 100 միլիարդ դոլարի սահմանագիծն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհատվի: Իզուր են մեր երկրում նեղսրտում, թե մեր ռազմավարական դաշնակիցը սերտ առնչությունների մեջ է մեր ոխերիմ թշնամու հետ: Եկամտաբեր միլիարդավոր դոլարների ֆոնի վրա դաշնակից լինելու պարագան կարող է պայմանական դառնալ: Այդպիսին է մեծ քաղաքականությունը, եւ պետք չէ դրանում մեղադրել Ռուսաստանին:
Սակայն այդ մասին չէ, որ կուզենայինք խոսել: Թերեւս ավելի ճիշտ կլինի ուշադրության առնել այն իրողությունը, թե ինչպես միջնադարյան բազմացեղասպան Թուրքիային հաջողվեց մի քանի տասնամյակի ընթացքում հասնել մի մակարդակի, երբ երկիրն իրեն համարում է բոլոր առումներով շատ ավելի դեմոկրատական ու քաղաքակիրթ, քան նույնիսկ Եվրոմիության մի շարք պետություններ: Մոսկովյան այցի նախօրեին Էրդողանը ընդարձակ հարցազրույց էր ունեցել ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների համար: «ԵՄ 27 անդամների մի մասի համեմատ Թուրքիան ավելի լավ վիճակում է, հայտարարում է վարչապետը: Եվրոմիությանն անդամագրվելու թեման արդեն հիսնամյա պատմություն ունի, մինչդեռ նրա մեջ մտնող որոշ երկրների հետ փոխհարաբերությունները սոսկ 4-5 տարի են ընդգրկում: Եվրոպայում ու առաջին հերթին Գերմանիայում բնակվող մեր քաղաքացիներն արդեն 5 միլիոնի են հասել: Եթե նույնիսկ մեզ չընդունեն, մենք արդեն Եվրոմիությունում ենք»:
Բայց սա էլ կարեւոր չէ: Անկարելի է անտեսել այն փաստը, որ Թուրքիայում պարբերաբար իշխանության գլուխ են գալիս անհատականություններ, որոնք դառնալով լիդեր, հսկայական դեր են խաղում երկրի վերընթաց զարգացման ասպարեզում: Ահա թե հիշյալ հարցազրույցում ինչ է ասում այն նույն Էրդողանը:
«Երբ մենք հանձն առանք իշխանությունը, տարեկան ազգային եկամուտը հավասար էր 230 մլրդ դոլարի: Ներկա պահին 730 միլիարդ է: Սղաճը կազմում էր 30 տոկոս, անցած ամսին եղել է 4.2 տոկոս: 8 տարի առաջ Թուրքիայի արտահանությունը տարեկան 30 մլրդ դոլարի մակարդակին էր, ներկայումս, նույնիսկ ճգնաժամի պայմաններում, հասել է 114 մլրդ դոլարի: Այն ժամանակ մեր պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին 23,5 մլրդ դոլար էր, իսկ այսօր իջել է մինչեւ 5,5 միլիարդի: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է զարգացել Թուրքիան վերջին տարիներին»:
Իրոք զարգացել ու շարունակում է զարգանալ: Էրդողանի այցի վերաբերյալ մեկնաբանություններում ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ հատուկ առանձնացնում էին առհասարակ թուրքական դիվանագիտության ճկուն պրագմատիզմը, դրա շարժիչ ուժը համարելով ազգային-պետական շահերի համառ պաշտպանությունը թուրք լիդերների կողմից: Սրանք Քադդաֆի չեն, որի շահագրգռությունները գերազանցապես անձնական են, կլանային, իշխանասիրական: Կառուցվածքային, գաղափարական, բարոյական ի՞նչ փոփոխություններ են կատարվում ներկայումս Հայաստանում ինչ-որ պատմական խնդիրներ լուծելու համար: Թուրքիան հզորանում է, մենք ճահճակալում ենք:
Թերեւս այս մասին պետք է մտածել եւ ոչ թե չարությամբ նայել, տվյալ դեպքում, ռուս-թուրքական հարաբերությունների մասշտաբայնությանը, կարգախոս դարձնելով «ռուսները մեզ հերթական անգամ խաբեցին» տխրահռչակ արտահայտությունը:
Տեղին է հիշել մեծն Մաքիավելուն, ցավոք, Թուրքիայի առնչությամբ. «Եթե ղեկավարները մտածում են ժողովրդի մասին, երկիրը բարգավաճում է»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments:
Post a Comment