Friday, March 25, 2011

Ազերի քաղաքագետ. Իրանը վախենում է ադրբեջանա-թուրքական համագործակցությունից

Diplomat.am.25-3-2011-Իրանը վախենում է ադրբեջանա-թուրքական համագործակցությունից և երկու երկրների հաջող տանդեմից, - ասել է քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը` մեկնաբանելով Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման պատճառները: Սադիխովը գտնում է, որ Իրանը ցանկանում է գործընկերների որոշակի քանակ ունենալ հարևանությամբ, որոնց հետ նա կկարողանար ընդհանուր շահերն առաջ տանել:
«Եվ տվյալ դեպքում Հայաստանը իրանական կողմի համար հենց շահավետ տարբերակ է հանդիսանում իր արտաքին քաղաքականության մեջ: Չէ որ Հայաստանը հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, իսկ Իրանը բավականին խանդոտ է վերաբերվում մեր հաջողություններին` այդ իսկ պատճառով պաշտոնական Թեհրանը գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը լավագույն միջոց է հանդիսանում տարածաշրջանում ադրբեջանական ազդեցության աճն արգելակելու համար», - ասել է նա:

No comments: