News.am. 25-3-2011-Հայաստանը սոցիալապես խիստ բեւեռացված երկրների շարքում է, դա նորություն չէ, իսկ բեւեռացվածության առաջին նախապայմանը, ինչպես հայտնի է, մարդկանց ունեցվածքն ու նրանց եկամտային հնարավորություններն են։ Մարտի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
«Ցավը, սակայն, այն է, որ Հայաստանում առկա սոցիալական բեւեռացվածությունը ոչ միայն մեղմացման միտումներ չի ցուցադրում, այլ ավելի է խորանում։ Աղքատությունն ավելի ու ավելի նկատելի է դառնում հատկապես գյուղական համայնքներում, եւ այն խոսակցությունները, որ գյուղը պետք է զարգացնել, որ բոլորիս հայացքները պետք է ուղղվեն դեպի գյուղ, դատարկ են։ Գյուղը զարգացնելը միայն կովերի կուրծքը տաք ջրով լվանալը չէ»,- նկատեց ազգագրագետը։
Նա նաեւ հատկանշական համարեց, որ սոցիալական բեւեռացվածությունը գնալով մեծացնում է իշխանություն-հասարակություն անվստահությունը։
«Եթե առաջ հասարակությունը չէր վստահում իշխանությանը,ապա այսօր իշխանությունն իր հերթին սկսել է չվստահել հասարակությանը։ Փոխադարձ այս երեւույթի բացարձակ վկայությունն է հատկապես արտագաղթը։ Այդ երեւույթին տեւական ժամանակ էթնիկ դիմագիծ վերագրելով՝ գլուխներս ազատում ենք պատասխանատվությունից»,- ընդգծեց Խառատյանը։
Անդրադառնալով հեղափոխության թեմային՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ հայ հասարակությունն «իր թիկունքում ավերներ ունի եւ նոր հեղափոխությունը հղի է կանխատեսելի եւ անկանխատեսելի վտանգներով»։
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Կարինե Նալչաջյանն իր հերթին նկատեց, որ հայ հասարակության համար սոցիալական բեւեռացվածության մեջ ապրելն այսօր սովորական է դարձել։ «Մարդիկ հիասթափված են, բայց եթե իշխանություններից հիասթափված են վաղուց, ապա Հայ ազգային կոնգրեսից մասով գործընթացը նոր-նոր է սկսվում»,- ասաց նա։
Ամփոփելով՝ հոգեբանն անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակի վերանվաճման իրադարձությանը՝ նկատելով, որ իր համար անհասկանալի էր այդ բանն արած մարդկանց ոգեւորությունը։ «Սա հեղափոխական ապրումներին հագուրդ տալու ֆիկտիվ ձեւ էր, հավաքված էներգիան դուրս բերելու հնարավորություն»,- բացատրեց նա։
Նշենք, որ ընդդիմադիր ընտրազանգվածը ՀԱԿ աաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակ մտել էր մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո։

No comments:
Post a Comment