Tert.am. 24-3-2011- Երեկ Ստամբուլի համալսարանի գրականագիտության ֆակուլտետում 30 հոգուց բաղկացած ազգայնականների խումբը հարձակվել է սոցիալիստ և քուրդ ուսանողների վրա։ Քրդական «Ֆըրաթ» գործակալության փոխանցմամբ՝ խոհանոցային դանակներով և մահակներով զինված ազգայնականներն անսպասելի հարձակվել և սկսել են ծեծել ազգությամբ քուրդ ուսանողներին, ինչի հետևանքով քրդերից մեկը գլխի շրջանում ստացել է ծանր վնասվածք։
Դեպքից հետո ազգայնականների հարձակման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար Ստամբուլի համալսարանի շենքի առջև հավաքվել են մոտ 80 ուսանողներ, որոնց ոստիկանությունը թույլ չի տվել մտնել շենք։
Քրդական լրատվամիջոցը նշում է, որ ազգայնականների խումբը Ստամբուլի համալսարան է ժամանել իրավապահների ուղեկցությամբ, իսկ դեպքից անմիջապես հետո նրանք վերցվել են ոստիկանության պաշտպանության տակ։

No comments:
Post a Comment