Tert.am.25-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է իրականացնում Ազգային հետախուզական ծառայության (MIT) նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու նպատակով։ Այս մասին է գրում քրդական «Ֆըրաթ» (Fırat) գործակալությունը՝ վկայակոչելով Intelligence Online կայքում տեղ գտած հրապարակումը։
Ըստ այդ հրապարակման՝ MIT–ի ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանն Էրդողանի մտերիմ և հավատարիմ անձանցից է, ով սկսել է «մաքրել» թուրքական հետախուզության շարքերը։
Հիշեցնելով շաբաթներ առաջ «Էրգենեքոնի» գործի շրջանակում MIT–ի բարձրաստիճան պաշտոնյա Քաշիֆ Քոզինօղլուի ձերբակալության մասին՝ Intelligence Online–ը գրում է. «MIT–ի Միջին Ասիայի տարածաշրջանի հարցերի բաժանմունքի պետ Քաշիֆ Քոզինօղլուն Քաբուլից վերադառնալուն պես ձերբակալվում է։ Նրան մեղադրում են իշխանությունների դեմ դավադրություն կազմակերպելու, MIT–ի ղեկավար Հաքան Ֆիդանի և Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության իսլամական հենարաններից հանդիսացող շարժման առաջնորդ իմամ Ֆեթհուլլահ Գյուլենի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ»։
Intelligence Online–ը նկատում է, որ թուրքական հետախուզությունը, Հաքան Ֆիդանի նշանակումից ի վեր, սկսել է ազատվել բանակին մոտ կանգնած աշխատակիցներից։ Իսկ ինչպես հայտնի է, բանակը Թուրքիայում հանդիսանում է աշխարհիկ կարգերի հովանավորը։
«Աֆեթ Գյունեշից հետո Քաշիֆ Քոզինօղլուն բանակին մոտ կանգնած երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր, որից ազատվեցին MIT-ում»,– գրում է կայքը՝ ավելացնելով. «Երկար ժամանակ հակաիսլամականության ամրոց համարվող MIT–ը սկսել է վերջին շրջանում հավատարմություն ցուցաբերել Էրդողանի կառավարությանը։ Թուրքիայի վարչապետը ցանկանում է իր հեղինակությունը հաստատել նաև հետախուզական կառույցի նկատմամբ»։

No comments:
Post a Comment