Panorama.am. 23-3-2011- «ԼՂ հարցի կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմից դիրքի մեղմացում ակնկալելն անիմաստ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Ըստ նրա, այսօր, կարծես թե, ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները փորք ինչ ետ են քաշված և գործընթացը թողնված է Ռուսաստանի հայեցողությանը:
«Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Ռուսաստանն է կարծես Ադրբեջանին համոզում գնալ հայկական կողմի համար հռչակված ամենակարևոր զիջմանը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն Ադրբեջանը բոլոր առիթներն օգտագործում է ասելու, որ ԼՂՀ ճանաչումը Ադրբեջանի կողմից երբևէ տեղի չի ունենալու, ըստ այդմ էլ հետագա բանակցությունների իմաստը հայկական կողմի համար կորում է, սակայն այն չի կորում Ռուսաստանի համար»,- ասաց նա:
Արման Մելիքյանի խոսքով, այսօր Ռուսատանը ձգտում է տնտեսապես լիարժեքորոն դառնալ արևմտյան աշխարհի մասը, դրան ձգտում էր նաև Թուրքիան, սակայն Թուրքիան ըստ էության մերժվեց, բայց Ռուսաստանը դեռ մերժված չէ:
«Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանը լուրջ քաղաքական անորոշության մեջ է գտնվում իր ապագայի տեսանկյունից»,- ասաց բանախոսը:
Ըստ Արման Մելիքյանի, Ռուսաստանում տիրող այդ անորոշության պայմաններում Արցախի խնդրի լուծման հարցում ճիշտ կլինի, որ Հայաստանը և Արցախը հանդես գան նախաձեռնություններով, որոնք ցույց կտան հայկական կողմի ակտիվությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը:
«Սակայն ես պատրանքներ չունեմ, և չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունները կդրսևորվեն հայկական կողմից»,- ասաց նա:

No comments:
Post a Comment