Thursday, March 24, 2011

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Իլհամ Ալիևին հիասթափությամբ լի նամակ է գրել

Diplomat.am .23-3-2011- Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակ է ուղարկել, անհանգստություն է հայտնել երկրում քաղաքական բանավեճերի պլյուրալիզմի չափանիշների պահպանման, կարծիքի արտահայտման ազատության և միավորումների առումով:
Մարտի 11-ին և 12-ին Բաքվում ցույցերից առաջ տեղի ունեցած մի շարք ձերբակալությունների հետ կապված նա կոչ է արել փոխել հանրահավաքների ազատությունը սահմանափակելու վերաբերյալ մոտեցումը:
Նա նաև հիասթափություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանություններն ի վիճակի չեն իրականացնել Մարդու իրավունքների եվրադատարանի որոշումը և դիտարկել «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆատուլլաևային բանտից ազատելու բոլոր հնարավորությունները:

Յագլանդը կրկին առաջարկել է օգնել ադրբեջանական իշխանություններին իրենց օրենսդրությունը կարգի բերել, որը կհամապատասխանի Եվրախորհրդի անդամ պետությունների պահանջին:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաև իր պատրաստակամությունն է հայտնել այցելել Բաքու և այդ հարցերը քննարկել նախագահ Ալիևի և նրա վարչության հետ:

No comments: