7Or.am. 24-3-2011- Երևանի մամուլի ակումբը, Եվրասիա հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորմամբ, իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը։ Դրա շրջանակներում հունիսի 5-12-ին նախատեսվում է 5 հայ լրագրողների այցը Ստամբուլ` լուսաբանելու Թուրքիայի նախընտրական գործընթացները: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ծրագրի շրջանակներում հայ լրագրողները հանդիպելու են Թուրքիայի քաղաքական կուսակցությունների, քաղաքագետների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Երևանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրություն մրցույթ: Հետաքրքրված լրագրողներին կարող են մինչեւ մարտի 31-ը ժամը 17:00-ն haykak@ypc.am էլ-փոստի հասցեով ներկայացնել ինքնակենսագրական և ծրագրի նկատմամբ հետաքրքրության նամակ: Անգլերեն կամ լեզվի իմացությունը պարտադիր է:
ԱՄՆ ՄԶԳ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորմանը եւ խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

No comments:
Post a Comment