Thursday, March 24, 2011

Լիբիացիների վրա «զենք չբարձրացնող» Անկարան Լիբիա է ուղարկում ռազմանավեր և սուզանավ

Tert.am.23-3-2011- ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշման իրականացման համար, որի մեջ է մտնում նաև Լիբիայի դեմ ծովային էմբարգոյի կիրառումը, ՆԱՏՕ–ի անդամ պետությունները, այդ թվում և Թուրքիան, ուղարկում են 16 ռազմանավեր։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԱՏՕ–ի տարածած հաղորդագրությունը։
Նշվում է, որ Թուրքիան գործողությանը մասնակցելու է 5 ռազմանավ և մեկ սուզանավով։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոցաշունչ ճառով էր հանդես եկել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին՝ հայտարարելով, որ Թուրքիան «երբեք զենք չի ուղղի Լիբիայի ժողովրդի դեմ»։

No comments: