Friday, March 25, 2011

Դավութօղլուն Լիբիայի հարցում համաձայնության է հասել

News.am.25-3-2011- Թուրքիայի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե հեռուստակոնֆերանսի միջոցով շփվել է ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ եւ եկել համաձայնության` Լիբիայում իրականացվող գործողությունների հարցում:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ ղեկավարը նշել է, թե արտասահմանցի իր գործընկերները խոստացել են, որ Փարիզի ժողովից հետո ստեղծված կոալիցիան Լիբիայում գործողություններ անցկացնելու հրամանատարությունը կհանձնի ՆԱՏՕ-ին:
«Այսպիսով` Թուրքիայի մտահոգությունները վերանում են: Հուսով ենք` մեկ կամ երկու օրում այդ աշխատանքները կավարտվեն եւ ամեն ինչ կհանձնվի ՆԱՏՕ-ի հրամանատարությանը»,-ասել է Դավութօղլուն` շեշտելով, թե Թուրքիան ՆԱՏՕ-ին տեխնիկական աջակցություն է ցույց տալու:
Նշենք, որ մարտի 24-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, ըստ որի Թուրքիայի ռազմական ուժերը կմասնակցեն Լիբիայում զենքի ներմուծման արգելքի գործողություններին:
Թուրքական 4 ռազմանավ եւ 1 սուզանավ արդեն մոտենում են Լիբիայի ափերին: ՆԱՏՕ-ի ուժերին կարող են միանալ նաեւ թուրքական F-16 կործանիչներ:

No comments: