Friday, March 25, 2011

Փորձագետ. Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի վերսկսմանը

Diplomat.am.25-3-2011- Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, - գտնում է «Դոկտրինա» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին:
Նրա խոսքերով, դա հաստատում է այն, որ երկրի ռազմական բյուջեն հասել է առայսօր չտեսնված թվի` 3.2 մլրդ մանատի, մինչդեռ այդ գումարի 1/3-ը ծախսվում է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և հարձակողական սպառազինության նորագույն տեսակների գնման վրա:
«Բայց ես մոտ ժամանակներս պատերազմ չեմ ակնկալում, քանի որ դեռևս բանակի նյութատեխնիկական բազայի պատրաստում և ուժեղացում է տարվում: Բայց դրա հետ մեկտեղ այս տարի ճակատային գծում կպահպանվի լարված իրավիճակը, հնարավոր են մարտական բախումներ», - ասել է փորձագետը:

No comments: