Thursday, March 24, 2011

Պնախարարը մոտեցել է զոհված զինծառայողների ծնողներին և խոստացել հետամուտ լինել գործերի բացահայտմանը

Պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր մոտեցել է կառավարության առջեւ մշտապես բողոքի ակցիա անցկացնող խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին: Հիշեցնենք, որ վերջիններս պահանջում են բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքներն ու պատժել մեղավորներին:: Ծնողներից մեկը Haynews.am-ի թղթակցին փոխանցել է, որ Սեյրան Օհանյանը խոստացել է հետամուտ լինել գործի բացահայտմանը, ինչպես նաեւ վերստին հանդիպել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ ու քննարկել հարցը: Իսկ ծնողները Սեյրան Օհանյանին ասել են, որ իրենք կառավարության առջեւ իրենց բողոքը կբարձրաձայնեն այնքան ժամանակ, մինչեւ պատժվեն իրական հանցագործները:

No comments: