Wednesday, March 23, 2011

Լիբիայում ԱՄՆ–ի շահերը կներկայացնի Թուրքիան. Վաշինգտոն

Tert.am. 23-3-2011- Միացյալ Նահանգների շահերը Լիբիայում ներկայացնելու է Թուրքիան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները՝ շնորհակալություն հայտնելով Անկարային` ամերիկյան կողմի առաջարկությունն ընդունելու համար։
Մարկ Թոներն ամերիկյան վարչակազմի անունից երախտիքի խոսք է հայտնել թուրքական իշխանություններին՝ Լիբիայում ձերբակալված New York Times պարբերականի աշխատակիցների ազատ արձակման հարցում գործադրած ջանքերի համար։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը փետրվարի 25-ին հայտարարել էր Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

No comments: