HayNews.am. 22-3-2011- Պոլսում թուրք ազգայնականի արձակած գնդակին զոհ գնացած «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում հերթական սկանդալն է հասունանում:
Ինչպես փոխանցում է թուրքական Dogan գործակալությունը, Պոլսի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան մոտակայքում գտնվող «Աքբանկի» անվտանգության տեսախցիկների` սպանության պահին արված կադրերից որոշ հատվածներ կարող են ջնջված լինեն: Թուրքական բանկի տեսախցիկները Դինքի սպանության ժամանակ նկարել էին «Ակօսի» խմբագրատան շրջակայքը, իսկ ոստիկանները սպանության հետաքննությունն սկսելուն պես դրանք պահանջել էին բանկից:
2010 թվականին Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի 14-րդ դատարանն այդ կադրերը հանձնել էր Թուրքիայի գիտա-տեխնիկական հետազոտությունների ընկերություն` փորձաքննություն անցկացնելու համար: Փորձաքննությունն իր հերթին բավական ձգձգվում է, սակայն նախնական տվյալների համաձայն` տեսագրությունում կարող են ջնջված հատվածներ լինել:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments:
Post a Comment