Tuesday, April 5, 2011

ԵԱՀԿ–ն մտավախություն ունի, որ Թուրքիայի բանտերում լրագրողների թիվը շուտով կհասնի 1000-ի

Tert.am. 5-4-2011- Եթե Թուրքիայի իշխանություններն անհապաղ բարեփոխումներ չիրականացնեն իրավական համակարգում և խոսքի ազատության բնագավառում, հավանական է ՝ մոտ ապագայում թուրքական բանտերում գտնվող լրագրողների թիվը հասնի 1000-ի։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, ասվում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված գրավոր հայտարարությունում։
Միյատովիչն ընդգծել է, որ Թուրքիայում լրագրողների դեմ իրականացվող հետապնդումներն ու հետաքննությունները խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցային գործընթացին։
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ իրենք պատրաստվում են ձևավորել հանձնաժողով, որը կուսումնասիրի թուրքական բանտերում գտնվող ԶԼՄ–ների ներկայացուցիչների գործերը։

No comments: