Thursday, April 7, 2011

15-ամյա գերմանուհին կովին ձի է դարձրել

News.am. 7-4-2011- 15-ամյա գերմանուհին վարժեցնելու միջոցով կովին սովորեցրել է բարձրություններ հաղթահարել, գրում է The Telegraph-ը:
Որպեսզի Լունա անունով կովը ցատկի ձիուց ոչ պակաս, պահանջվել են երկարատեւ «ուսումնավարժանքներ»: Հիմա «նա կարծում է, թե ձի է»,- ասել է Ռեգինա Մայերը, ով բնակվում է Հարավային Գերմանիայի Լաուֆենա քաղաքում, գրում է Gzt.ru-ն:
Լունա անունով կովը ծնվել է Ռեգինայի ծնողներին պատկանող ֆերմայում: Աղջիկն ու կովը հիմա հաճախ են «մարզվում» միասին: Կովն սկսել է հասկանալ Ռեգինայի` «նստել», «կանգնել», «քառատրոփ արշավել» եւ այլ հրամանները: Չնայած իր ընկալունակությանը` կովը երբեմն համառություն էլ է ցուցաբերում, սակայն տիրուհին կարծում է, որ նա «շատ լավիկն է»:

No comments: