Wednesday, April 6, 2011

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում կատարվելու է մայրության սպասող կանանց օրհնության հատուկ կարգ

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:
Մայր Աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ-ն բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում Ս. Պատարագի ավարտին կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

No comments: