Saturday, April 30, 2011

Վ. Թաթիկյան. «Մշակույթի նախարարությունում իսկական բազար է գրանտներ ստանալու համար»

«Panorama», 30.04.2011: «168 ժամը» զրուցել է գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանի հետ, ով ասել է, թե ժամանակին իրեն առաջարկել են մշակույթի նախարար դառնալ եւ հարցրել` ո՞րը կլինի քո ծրագիրը: Թաթիկյանը պատասխանել է` նախ` մշակույթի նախարարությունը փակելը: «Ներկայումս այն բնույթով մի յուրօրինակ մշակութային ռայկոմ է, ուր ռայկոմական մակարդակով լուծվում են հարցեր` ո՞վ է գնալու արտասահման, ինչքա՞ն է մուծվելու, որ ուղարկեն այս եւ ոչ այն խմբին, ու՞մ կոչում, գլխավոր մրցանակ, դահլիճ տան եւ այլն:… Մեր հուշարձանները վատթար վիճակում են. նախարարությունում ոչինչ չի արվում ոչ հուշարձանների ու պեղումնավայրերի, ոչ այնտեղ գործող թանգարանների համար: Եկեղեցիներով զբաղվում են ոչ թե մասնագետները, այլ պատշարներին ստիպում են եվրավերանորոգում անել…»: Վ. Թաթիկյանը դեմ է ըստ կուսակցական պորտֆելների պաշտոն բաժանելուն, եւ չի հասկանում, թե ինչու, օրինակ, Հասմիկ Պողոսյանին պետք է փոխարինի ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը:

No comments: