Sunday, April 17, 2011

Հայկական երգեր կատարող թուրքական երգչախմբին առաջադրել են Նոբելյան մրցանակի

News.am. 17-4-2011- Թուրքիայի Հաթայ նահանգում 2007-ին ստեղծված «Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբ»-ը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ երգչախմբի ղեկավար Յըլմազ Օզֆըրաթը հայտնել է, որ մի շարք նախարարներ, ռեկտորներ, գիտնականներ, դեսպաններ եւ Նոբելյան մրցանակակիրները «Անթաքյայի քաղաքակրթությունների երգչախումբ»-ը առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Յըլմազ Օզֆըրաթը շեշտել է, թե իրենց երգչախմբում ներկայացված են տարբեր մասնագիտության ունեցողներ, ինչպես նաեւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

No comments: