Tuesday, April 5, 2011

ՂԱՐԱԲԱՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Չինական Սինխուա գործակալության տվյալով, Սերբիայում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Լրագրողներն ապրիլի 5-ին այդ մասին հայտնել են Հայ ազգային կոգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին, խնդրելով դիրքորոշում հայտնել, թե արդյոք այդպիսի հայտարարությունը բխում է Հայաստանի շահից, եթե կա Ղարաբաղի հարց եւ դրա համար կարող է հայկական կողմի համար նպաստավոր նախադեպ լինել Կոսովոյի հարցը:
Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե այդպիսի հարցերում ինքը գերադասում է “ռեալ պոլիտիկ” տարբերակով առաջնորդվել եւ անել այն, ինչ պահանջում է Հայաստանի շահը: Հարցին, թե ի վերջո Կոսովոյի հանդեպ այդպիսի մոտեցումը բխո՞ւմ է Հայաստանի շահից, թե ոչ, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է: “Աշխարհում ոչ թե սկզբունքներն են տիրում, այլ գերտերությունները”, ասել է Լեւոն Զուրաբյանը:

No comments: